Մեր մասին

«ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006թ.-ին «ԱԳԶԿ» հիմնադրամի կողմից: Այն փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առևտրով, տրամադրում է տեխնիկական աջակցություն ¨ խորհրդատվական ծառայություններ գյուղատնտեսական արտադրանքի բոլոր ոլորտներում: Ընկերությունը ստեղծվել է որպես «ԱԳԶԿ» հիմնադրամի կայուն ֆինանսավորման աղբյուր:

«ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ-ն համաշխարհային առաջատար ընկերություններից ներկրում է բարձրորակ և տեխնոլոգիապես զարգացած գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ հատուկ գյուղատնտեսական սարքավորումներ, գործիքներ, ինչպես նաև գյուղատնտեսական անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ սերմեր, սերմնահեղուկ և ըստ շուկայի պահանջարկի, տարածում դրանք Հայաստանի ողջ տարածքով: Ներքոնշյալ կարևորագույն արժեքներն արտացոլում են այն ամենն, ինչ իսկապես կարևոր է մեզ համար որպես կազմակերպություն՝ հուսալիություն; ձեռնարկատիրական ոգի՝ ստեղծագործական մտքի և նորարարության համար մեծ հնարավորություններով; բարձրակարգ բիզնես էթիկա; սրտաբացության և ազնվության հիման վրա ստեղծված հաճելի մթնոլորտ;  հարգանք ուրիշների նկատմամբ; թիմային ոգի, բարձր բարոյական նորմեր և արժեքներ:

Մեր աշխատակիցները համոզված են, որ կազմակերպության նպատակն է ապահովել բարձրակարգ ծառայություններ ֆերմերներին և ագրոբիզնեսներին, որոնք մեր բիզնեսի կարևորագույն մասն են: Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք արժեքներ ՝ նրանց ապահովելով բարձրակարգ ապրանքներ, բացառիկ ծառայություններ և մրցունակ գներ: Մենք մշտապես աշխատում ենք բարելավել մեր հաճախորդներին առաջարկվող արժեքները:

Մենք համագործակցում ենք մեր մատակարարների հետ, որպեսզի կրթենք, ներշնչենք, ինչպես նաև հաղորդենք մեր ապրանքների հիանալի որակն ու առավելությունները: ²ռևտրային գորÍունեությունից բացի մենք նաև գիտենք մեր սոցիալական պարտավորությունները, այն է՝ ապրելու համար ավելի լավը դարձնել մեր գրասենյակը, համայնքն ու երկիրը՝ գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում մեր մասնագիտական գիտելիքները տեղական համայնքների և բնակչության հետ կիսելու միջոցով: Մենք վստահ ենք, որ այս կերպ կարող ենք լինել ավելին, քան պարզապես մեկ այլ շահույթ հետապնդող ընկերություն: